Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» 0-1 հաշվով պարտվեց «Պորտուին», բայց դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ առաջին խաղում 2-0 հաշվով հաղթանակով պայմանավորված:
Լոնդոնյան ակումբի ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը պատասխան խաղում կրկնեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում, որը արգենտինացին սահմանել էր 2010/2011 մրցաշրջանում:
Պուլիշիչը «Պորտուի» դեմ խաղում 11 անգամ պորտուգալական ակումբի խաղացողներին ստիպել է խախտել կանոններն իր հանդեպ:
Հանդիպման ավարտին Պուլիշիչը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող: