Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի խաղա Australian Open-2021-ում, որը մեկնարկելու է փետրվարի 8-ին։
Ֆեդերերը այս տարի երկու անգամ ծնկի վիրահատության է ենթարկվել ու դեռևս պատրաստ չէ կորտ վերադառնալուն։
«Ռոջերը որոշել է բաց թողնել Australian Open-2021-ը։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում նա նշանակալի առաջընթաց է գրանցել ծնկի վերականգման և ֆիզիկական մարզավիճակ ձեռք բելելու գործում։
Սակայն թիմի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ ավելի լավ կլինի տուր վերադառնալ Australian Open-ից հետո»,-Ֆեդերերի գործակալ Տոնի Գոդսիկի խոսքն է մեջբերում AP News-ը։
Ֆեդերերը բաց է թողնելու Մելբուրնում կայանալիք Մեծ սաղավարտի մրցաշարը առաջին անգամ 1998 թվականից հետո։ Ուիմբլդոնը շարունակում է մնալ միակ մրցաշարը, որը նա բաց չի թողել կարիերայի ընթացքում։