Grand Slam-ի մրցումների 20-ակի հաղթող, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դիմել է Շվեյցարիայի ֆուտբոլի հավաքականին այն բանից հետո, ինչ թիմը դուրս մնաց Եվրո-2020-ից՝ քառորդ եզրափակչում զիջելով Իսպանիային հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
«Շնորհակալություն, Զոմերը հիանալի խաղաց (խմբ․-Շվեյցարիայի հավաքականի դարպասապահը), շնորհակալություն բոլոր տղաներին իրենց ջանքերի համար։ Անհամբերությամբ եմ սպասում աշխարհի առաջնությանը։
Կնշեմ նաև Իսպանիայի հավաքականի հիանալի խաղը։ Հաջողություն եմ մաղթում նրանց»,- գրել է Ֆեդերերը Թվիթերի իր էջում։
39-ամյա Ֆեդերերն այս պահին պայքարում է Ուիմբլդոնի 9-րդ տիտղոսի համար։ Ավելի վաղ նա դուրս էր եկել մրցաշարի երրորդ շրջան։ 1/8 եզրափակչում Ֆեդերերը կմրցի բրիատանցի Քեմերոն Նորիի հետ։