Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակչում հաղթել է իտալացի Մաթեո Բերետինիին 6:7 (4:6), 6:4, 6:4, 6:3 հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ Ջոկովիչը կարիերայում 6-րդ անգամ դարձել է Ուիմբլդոնի չեմպիոն։ Սերբ թենիսիստն այժմ նաև հավասարվել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին և իսպանացի Ռաֆայել Նադալին՝ Grand Slam-ում նվաճած տիտղոսների քանակով։
Հիմա այս երեք թենիսիստների ակտիվում Grand Slam-ի 20-ական տիտղոս կա։
Հարկ է նշել, որ Ջոկովիչն արդեն չորս անընդմեջ անգամ խաղում է Grand Slam-ի մրցաշարերի եզրափակչում։ Բոլոր չորս դեպքում էլ սերբ թենիսիստին դիմակայել են տարբեր մրցակիցներ։