Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն նոր ռեկորդ է սահմանելԲունդեսլիգայում:
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը հեթ-տրիկ է ձևակերպել «Պադերբորնի» դեմ խաղում (1-6) ՝ խփելով իր 15-րդ, 16-րդ և 17-րդ գոլերը Գերմանիայի առաջնության այս խաղարկությունում:
Սանչոն Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին խաղացողը դարձավ, ով խփել է 15+ գոլ և կատարել 15+ գոլային փոխանցում մեկ մրցաշրջանի ընթացքում:
Ավելի վաղ Սանչոն Բունդեսլիգայի ևս մեկ ռեկորդ էր սահմանել։
