«Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն Բունդեսլիգայի հերթական տուրի «Պադերբորնի» հետ խաղում (1-6) հեթ-տրիկ է ձևակերպել:
20-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունան 3 մրցաշրջաններում խփել է 30 գոլ․ այս մրցաշրջանում 17 գոլ, նախորդում 12, իսկ 2017/18 մրցաշրջանում՝ 1:
20 տարեկան 60 օրական հասակում Սանչոն Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողն է, ով հասել էայդ ցուցանիշին: Անգլիացին գերազանցել է «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի ռեկորդը, ով 20 տարեկան և 270 օրական հասակում խփել է 30-րդ գոլ: