«Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է անելու «Բորուսիա» Դորտմունդի վիգներ Ջեյդոն Սանչոյի համար։
Daily Star-ը գրում է, որ «մանկունյանցիները» 80 միլիոն ֆունտ ստերլինգ են պատրաստվում առաջարկել գերմանական ակումբին անգլիացի ֆուտբոլիստի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» անգամ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆինանսական բարդ իրավիճակում չի պատրաստվում գցել Սանչոյի տրանսֆերային արժեքը։
Սանչոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 117 միլիոն եվրո։