17.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Խոսքեր, որոնք կարող են թանկ նստել. ինչո՞ւ է Լա Լիգայի նախագահը հայտնվել պատժի սպառնալիքի տակ

    Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

    Լա Լիգայի նախագահը կոշտ պատասխանել է Ռեալի՝ իր հրաժարականի պահանջին

    🎥 Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

    Ֆլիկը գործի է դնում ծանր հրետանին. Բարսելոնայի հայտացուցակը և համալրումները Բետիսի դեմ խաղից առաջ

    Բարսելոնայի ֆուտբոլիստը դիտարկում է ակումբը լքելու տարբերակը

    🎥 ՀՊԼ. Սարդարապատը կամային հաղթանակ տարավ

    Ռեալը պահանջել է Լա Լիգայի նախագահի հրաժարականը՝ դիմելով ՈւԵՖԱ-ին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

        Պաշտոնական. Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF լիգայում հայտնի է

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Խոսքեր, որոնք կարող են թանկ նստել. ինչո՞ւ է Լա Լիգայի նախագահը հայտնվել պատժի սպառնալիքի տակ

            Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

            Լա Լիգայի նախագահը կոշտ պատասխանել է Ռեալի՝ իր հրաժարականի պահանջին

            🎥 Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

            Ֆլիկը գործի է դնում ծանր հրետանին. Բարսելոնայի հայտացուցակը և համալրումները Բետիսի դեմ խաղից առաջ

            Բարսելոնայի ֆուտբոլիստը դիտարկում է ակումբը լքելու տարբերակը

            🎥 ՀՊԼ. Սարդարապատը կամային հաղթանակ տարավ

            Ռեալը պահանջել է Լա Լիգայի նախագահի հրաժարականը՝ դիմելով ՈւԵՖԱ-ին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

                Պաշտոնական. Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF լիգայում հայտնի է

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Կհաջողվի արդյոք Neverkusen-ն ուղարկել պատմության գիրկը. Բայերը փորձում է չվերապրել 2002-ի դեժավյուն

                  ArmSport-ի դիտակետում, Գերմանիա, Եվրոպա լիգա, Թոփ, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  04.03.24 / 21:58
                  0

                  Լևերկուզենի «Բայերը» ևս մեկ քայլ կատարեց Գերմանիայի չեմպիոնական տիտղոսին ընդառաջ։ Խաբի Ալոնսոյի գլխավորած ակումբը շարունակում է իր անպարտելիության շլացուցիչ շարքը։ «Դեղագործներն» արդեն հավասարվել ու գերազանցել են «Բավարիայի» ցուցանիշը և հիմա քայլ առ քայլ մոտենում են բաղձալի տիտղոսին։ Ավելին. «Բայերը» կարող է թրեբլ գրանցել, քանի որ թիմը դեռևս շարունակում է պայքարը և’ Գերմանիայի գավաթում, և’ Եվրոպա լիգայում։ Իհարկե դա անելը շատ բարդ կլինի, սակայն թվում է՝ Ալոնսոյի թիմի համար անհնարին ոչինչ չկա։

                  2002-ին արդեն նման իրավիճակ կրկնվել է։ Այն ժամանակ էլ «Բայերը» պայքարում էր 3 ճակատով։ Այդ տարի թիմի կազմում խաղում էին անվանի ֆուտբոլիստներ Միխայել Բալլակը, Զե Ռոբերտոն, Լուսիոն և այլք։ Սակայն 2002 թվականի մայիսին Լևերկուզենի «Բայերը» 11 օրվա ընթացքում զիջել է 3 տիտղոս։ Ինչից հետո էլ ծնվել է գերմանական ակումբի հեգնական մականունը՝ «Նևերկուզեն» (անգլերեն never – երբեք բառից)։ Արմսպորտը ներկայացնում է «Բայերի» պատմության անհաջող շրջաններից մեկը։

                  «Բայերը» 4 տարվա ընթացքում 3 անգամ զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Հյոնեսն ասել է, որ ակումբը ևս 100 տարի չեմպիոն չի դառնա

                  «Հավերժ երկրորդի» կարգավիճակը «Բայերը» սկսել է «վաստակել» դեռևս աղետալի և միևնույն ժամանակ հաջող մրցաշրջանից առաջ (2001/2002 թթ.): 1997-ից 2000 թվականների ընթացքում Լևերկուզենը ներկայացնող ակումբը 3 անգամ դարձել է Գերմանիայի փոխչեմպիոն։ Հատկապես ցավալի է եղել 1999/2000 թթ․ մրցաշրջանը։ Քրիստոֆ Դաումի թիմը մրցաշրջանի ավարտից 1 տուր առաջ 3 միավորով առաջ է եղել «Բավարիայից»: Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին ոսկին նվաճելու համար «Բայերին» հարկավոր էր «Ունտերհաչինգ» միջակ ակումբին հյուրընկալվելիս չպարտվել։ Սակայն լևերկուզենյան թիմը զիջեց 0:2 հաշվով։ Հաղթական գոլի հեղինակ է դարձել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Միխայլ Բալակը՝ գրավելով սեփական դարպասը։ «Բավարիան» հաղթել է իր խաղում և լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել Լևերկուզենի «Բայերին»՝ հռչակվելով չեմպիոն։ Այնուհետև «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը մարգարեական խոսքեր է ասել. ««Բայերը» չեմպիոն կլինի ոչ շուտ, քան հարյուր տարի հետո»։ 

                  Անցել է ավելի քան 20 տարի և ակումբը դեռևս Բունդեսլիգայի չեմպիոն չի դարձել։ Ու մինչև հիմա դժվար էր պատկերացնել, որ «Բայերը» կկարողանա գերազանցել «Բավարիային», Դորտմունդի «Բորուսիային» կամ «ՌԲ Լայպցիգին»։ Նույնիսկ հիմա, երբ կա առավելության նման մեծ պաշար, երկրպագու «աչքը վախռցած է», քանի որ «աչքը տեսածից է վախենում»։

                  2002-ին Բունդեսլիգայի ավարտից 3 տուր առաջ «Բայերն» ուներ 5 միավորի առավելություն․ ի վերջո ոսկին «նվիրեցին» դորտմունդցիներին՝ պարտվելով 2 խաղում

                  2001 թվականի ամռանը «Բայերի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուս Տոպմյոլերը։ Հարձակողական ֆուտբոլ դավանող 50-ամյա մասնագետի գլխավորությամբ Լևերկուզենը ներկայացնող թիմը կերպարանափոխվել է։ Թիմում ուժեղ ֆուտբոլիստներ էին հավաքվել․ 11 մետրանոցներ իրացնող դարպասապահ Հանս-Յորգ Բուտը, հիանալի կենտրոնական պաշտպաններ՝ Լուսիոն, թիմի ավագ՝ Յենս Նովոտնին, հենակետային կիսապաշտպան՝ Կարստեն Ռամելովը, վառ հարձակողական ոճի կիսապաշտպաններ՝ Զե Ռոբերտոն և Բերնդ Շնայդերը։ Ինչպես նաև այդ ժամանակների համար յուրահատուկ հարձակվող՝ «կեղծ 9 համար» Օլիվեր Նոյվիլը և, իհարկե, Միխայել Բալլակը: Այնուամենայնիվ, տվյալ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բայերը» չի եղել Բունդեսլիգան հաղթելու ֆավորիտների ցանկում։

                  Սակայն, Տոպմյոլերի թիմը, հակառակ կանխատեսումների, մրցաշրջանի մեկնարկից սկսած բարձրացել է առաջին հորիզոնական։ Թիմը 14 տուրում 11 հաղթանակ է տարել, 37 գոլ խփել ու ոչ մի պարտություն չկրելով դարձել է Գերմանիայի ձմեռային չեմպիոն։

                  Մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ թվում էր, որ այժմ թիմը ձեռքից բաց չի թողնի չեմպիոնությունը։ «Բայերը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակն ու 5 միավորով առաջ էր 2-րդ տեղում գտնվող թիմից։ Բայց հոգնածությունը և մեծ ճնշումը իրենց դերը խաղացին։ «Դեղագործները» տանը պարտվեցին «Վերդերին» (1:2), իսկ հյուրընկալվելիս՝ «Նյուրնբերգին» (0:1): Արդյունքում՝ «Հերտայի» հետ տնային վերջին հանդիպումից առաջ ամեն ինչ չէ, որ կախված էր Տոպմյոլերի թիմից։ Պահանջվում էր նաև, որ առաջ անցած Դորտմունդի «Բորուսիան» պարտություն կրի։ «Բայերը» հաղթեց Հերտային (2:1), բայց Դորտմունդը միավորներ չկորցրեց: «Բայերը» 4-րդ անգամ զբաղեցրեց 2-րդ տեղը Բունդեսլիգայում:

                  «Խաղից առաջ հույս ունեի, որ ֆուտբոլային արդարությունը կհաղթանակի, իսկ դրանից հետո շան պես ոռնում էի։ Դադարեցի լաց լինել միայն այն ժամանակ, երբ գրկեցի Բալակին։ Ինձ պետք էր ինչ-որ կերպ հանգստացնել նրան»,— խոստովանել է Տոպմյոլերը:

                  Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի գավաթը նվաճել է միայն 1 անգամ․ այդ խաղի հաղթական գոլի հեղինակը նորից աչքի է ընկել, բայց դա չի օգնել թիմին 

                  «Հերտայի» հետ հանդիպումը կայացել է մայիսի 4-ին, իսկ 1 շաբաթ անց «Բայերը» սպասում էր «Շալկեի» հետ Գերմանիայի գավաթի եզրափակիչին։ Լևերկուզենյան ակումբն իր պատմության մեջ միայն 1 անգամ էր նվաճել այս տիտղոսը (1992/1993 թթ․ մրցաշրջանում), ուստի հաղթանակը գավաթային մրցաշարում մեծ իրադարձություն կլիներ ակումբի համար։ Այս խաղում հատկապես ուժեղ ազդեցություն է ունեցել ապրիլի վերջին վնասվածք ստացած Նովոտնիի կորուստը։ Ավագին փոխարինած Բորիս Ժիվկովիչը, ինչպես մյուս պաշտպանները, ձախողել են եզրափակիչ հանդիպումը։

                  Բայց Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում «Բայերի» համար խաղը լավ է սկսվել։ 27-րդ րոպեին Դիմիտար Բերբատովը բացել է հաշիվը, սակայն խաղակեսի ավարտից առաջ դարպասապահ Բուտը տուգանայինից կատարած հարվածից հետո գոլ է բաց թողել մոտակա անկյունը։ Ընդմիջումից հետո «Շալկեն» արագ հակագրոհների արդյունքում ևս 3 գոլ է խփել՝ պատժելով «Բայերին» պաշտպանությունում սխալների համար։ «Դեղագործներին» չի օգնել նաև վետերան Ուլֆ Կիրստենի գոլը (նա դարձել էր 1993 թվականին Գերմանիայի գավաթի եզրափակիչում հաղթական գոլի հեղինակը)։ Ի վերջո Լևերկուզենի «Բայերը» պարտվել է 2:4 հաշվով։ Էմոցիոնալ բացասական ֆոնի վրա Տոպմյոլերի թիմը պատրաստվում էր մրցաշրջանի գլխավոր խաղին՝ Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը կայանալու էր 4 օր անց։

                   «Երբեմն լինում են պարտություններ: Պետք է ընդունել այս փաստը»,- փիլիսոփայորեն ասել էր մարզիչը՝ մեկնաբանելով Գերմանիայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցածը։

                  «Բայերը» պարտվել է «Ռեալին» Զիդանի հրաշք գոլի պատճառով

                  Լևերկուզենի «Բայերը» երկար ու բարդ ճանապարհ էր անցել մինչև հասել էր Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» ստադիոն, որտեղ կայանալու էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Թիմը մրցաշարն սկսել էր որակավորման փուլից, անցել խմբային փուլը, իսկ փլեյ-օֆֆում պայքարից դուրս թողել «Լիվերպուլին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ալեքս Ֆերգյուսոնը երազում էր իր հայրենիքում նվաճել ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, բայց նրա ճանապարհին կանգնել է Կլաուս Տոմպմյոլերը։

                  Սըր Ալեքսը հաղթանակ էր նրան մաղթել Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող խաղում։

                  Եզրափակիչում «Բայերը» պայքարեց ինչպես կարող էր։ Մադրիդցիները կարգով և ֆուտբոլիստների անհատական որակներով գերազանցում էին մրցակցին: Գերմանական ակումբի կազմում խաղը բաց են թողել վնասվածք ստացած Նովոտնին և որակազրկված Զե Ռոբերտոն։

                  «Բայերն» առաջինն է գոլ բաց թողել։ Ռոբերտո Կառլոսը դաշտի կենտրոնում եզրային նետումով գնդակը մտցրել է խաղի մեջ, իսկ մրցակցի պաշտպաններն աչքաթող են արել Ռաուլին, որն էլ ոչ այդքան բարդ, բայց դիպուկ հարվածով գրավել է Բուտի դարպասը։

                  Այդուհանդերձ, Տոպմյոլերի թիմին հաջողվել է արագ հավասարեցնել հաշիվը։ Շնայդերը երկար փոխանցում է կատարել դեպի 11 մետրանոց նշակետի հարակից հատված, իսկ Լուսիոն՝ հաղթելով օդային պայքարում, գլխի հարվածով գնդակն ուղարկել է մադրիդյան ակումբի դարպասը։

                  Սակայն աշխարհն այս հանդիպումը հիշում է ոչ թե «Բայերի» ցուցադրած կամային որակների, այլ Զինեդին Զիդանի՝ խաղի 45-րդ րոպեին խփած փայլուն գոլի շնորհիվ․ Ռոբերտո Կառլոսը ձախ եզրից փոխանցում է կատարել, իսկ Զիդանը թույլ չտալով, որ գնդակը հպվի խոտածածկին, շեշտակի հարվածով խոցել է «Բայերի» դարպասը։

                  Երկրորդ խաղակեսում «Ռեալի» դարպասապահ Սեզար Սանչեսը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել հանդիպումը, իսկ նրա փոխարեն դաշտ է մտել 21-ամյա Իկեր Կասիլյասը, որն անառիկ է պահել սեփական դարպասը։ Արդյունքում «Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է Լևերկուզենի «Բայերին»։

                  «Խաղացողները դեռ նստած են կինոթատրոնում և անվերջ դիտում են նախորդ մրցաշրջանի կադրերը: Ցավոք, նրանք երբեք չհասկացան, որ այդ ֆիլմը վաղուց ավարտված է»: 2003 թվականի փետրվարին այս խոսքերն ասել է Լևերկուզենի «Բայերի» մենեջեր Ռայներ Կալմունդը։ Հենց այդ ամսին նա հեռացրել է Տոպմյոլերին, երբ «Բայերը» ուշքի չգալով նախորդ մրցաշրջանի ձախողումից, մոտ է եղել վտանգավոր գոտուն:

                  «Հոգեբանական մեծ հարված ամբողջ կյանքի համա՞ր։ Ի՞նչ եք խոսում։ Կարիերայիս լավագույն փուլն անցկացրել եմ Լևերկուզենում»,- ավելի ուշ հարցազրույցներից մեկում ասել է Տոպմյոլերը։

                  Եվ իսկապես, այդ հատվածը լավագույնն է եղել նրա կարիերայում։ Կլաուս Տոպմյոլերը ընդամենը 1 տարի անցկացրել է «Համբուրգում», իսկ 2008 թվականին ավարտել մարզչական կարիերան՝ Վրաստանի հավաքականի հետ 2 տարի աշխատելուց հետո։

                  Թեգեր: #բայեր#բավարիա#բորուսիա-դորտմունդբայեր-լևերկուզենԼևերկուզենմիխայիլ-բալակչաբի-ալոնսո
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Էլֆերսբերգը դրամատիկ պայքարում ծնկի բերեց Բայերին, այլ արդյունքներ

                  29.08.26

                  Եվրոպա լիգա․ Բոլոր զամբյուղները՝ վիճակահանության համար

                  28.08.26

                  2026/27 մրցաշրջանի ՉԼ-ի ուղեգիր չնվաճած ամենաթանկարժեք ակումբները՝ ըստ Transfermarkt-ի

                  25.05.26

                  🎥 Բունդեսլիգա․ ​Շիկի բենեֆիսը ԲայԱրենայում. Բայերը հաղթեց Լայպցիգին և սրեց պայքարը լավագույն եռյակի համար

                  02.05.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  01:50 / 17.10.26

                  Խոսքեր, որոնք կարող են թանկ նստել. ինչո՞ւ է Լա Լիգայի նախագահը հայտնվել պատժի սպառնալիքի տակ

                  00:48 / 17.10.26

                  Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

                  00:08 / 17.10.26

                  Լա Լիգայի նախագահը կոշտ պատասխանել է Ռեալի՝ իր հրաժարականի պահանջին

                  23:40 / 16.10.26

                  Տիգրան Կարապետյանը՝ ծանրամարտի Մ-23 Եվրոպայի փոխչեմպիոն

                  23:00 / 16.10.26

                  🎥 Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

                  22:45 / 16.10.26

                  Ֆլիկը գործի է դնում ծանր հրետանին. Բարսելոնայի հայտացուցակը և համալրումները Բետիսի դեմ խաղից առաջ

                  22:22 / 16.10.26

                  Բարսելոնայի ֆուտբոլիստը դիտարկում է ակումբը լքելու տարբերակը

                  21:48 / 16.10.26

                  🎥 ՀՊԼ. Սարդարապատը կամային հաղթանակ տարավ

                  21:05 / 16.10.26

                  Ռեալը պահանջել է Լա Լիգայի նախագահի հրաժարականը՝ դիմելով ՈւԵՖԱ-ին

                  20:35 / 16.10.26

                  Էլ Կլասիկոն՝ առանց Վինիսիուսի՞․ Ռեալի բողոքարկումը մերժվել է, ակումբը դիմում է ծայրահեղ քայլի

                  20:03 / 16.10.26

                  🎥 ՀՊԼ. Ալաշկերտը տնային խաղում խոշոր հաշվով հաղթեց Սյունիքին

                  19:04 / 16.10.26

                  Ռոնալդուն աստիճանաբար ջնջում է մեր հիշողությունից այն բոլոր լավ բաները, որ պարգևել է մեզ. Ժեզուշի փաստաբան

                  18:18 / 16.10.26

                  Նրա հեռանալը լավագույն որոշումը կլինի Ռեալի համար. Դեսայի

                  17:12 / 16.10.26

                  Երբեք չեմ տեսել նրա նման հարձակվողի. Կրիշտիանուն ընդամենը նրա կեսն է. Կասանո

                  16:18 / 16.10.26

                  Կոռուպցիոն սկանդալ. Կիլիան Մբապեն և նրա մայրը հարցաքննվել են

                  15:17 / 16.10.26

                  Տարաձայնություններ Բարսելոնայում․ Դեկուն և Ֆլիկը չեն կարողանում համաձայնության գալ նոր տրանսֆերի հարցում

                  14:16 / 16.10.26

                  Վերջնագիր Պերեսից. Մոուրինյուն կարող է հեռացվել Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնից

                  13:15 / 16.10.26

                  Այսօր ես ոչ թե 11 լավ ֆուտբոլիստ տեսա, այլ իսկական թիմ. Ադրիան Սիեմենեցը` Արարատ-Արմենիայի նկատմամբ հաղթանակից հետո

                  12:13 / 16.10.26

                  Դա մեզ վրա շատ թանկ նստեց. Տուլիպան` Յագելոնիայից կրած պարտության պատճառների մասին

                  11:11 / 16.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.