Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը հետաքրքրված է «Լիլի» կիսապաշտպան Ժոնատան Իկոնեի ծառայություններով: Դորտմունդցիները 22-ամյա ֆրանսիացուն դիտարկում են որպես փոխարինող Ջեյդոն Սանչոյին, հայտնում է Goal-ը:
Սանչոյի տրանսֆերի հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Ենթադրվում է, որ այս ամառ միայն «կարմիր սատանաները» կհամաձայնեն 20-ամյա անգլիացու համար վճարել «Բորուսիայի» կողմից պահանջվելիք 100 մլն ֆունտը (110 մլն եվրոն):
Դորտմունդցիներն արդեն բանակցություններ են սկսել «Լիլի» հետ Իկոնեի տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն իր ֆուտբոլիստին 45 մլն եվրո է գնահատում:
Ժոնատանի պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
2019/20 մրցաշրջանում Իկոնեն 4 գոլի և7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում: