Վագներ Ռիբեյրոն՝ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի նախկին գործակալն, իր կանխատեսումն է արել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ, ինչպես նաև պատմել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպման մասին.
«Կարծում եմ՝ Նեյմարը կմնա ՊՍԺ-ում, քանի որ շուկան այլ է դարձել: Համաշխարհային ֆուտբոլում տնտեսությունը կփոխվի:
Ես մի քանի անգամ մեկնել եմ Մադրիդ, քանի որ Պերեսի նպատակը Նեյմարին ստանալն էր: Անցած տարի՝ մայիսին, ես գտնվում էի նրա գրասենյակում: Նա ինձ ասաց, որ երազում է Նեյմարի հետ պայմանագիր կնքելու մասին»,- Ռիբեյրոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: Տրանսֆերի արժեքը ռեկորդային՝ 222 մլն եվրո է կազմել: