17.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Խոսքեր, որոնք կարող են թանկ նստել. ինչո՞ւ է Լա Լիգայի նախագահը հայտնվել պատժի սպառնալիքի տակ

    Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

    Լա Լիգայի նախագահը կոշտ պատասխանել է Ռեալի՝ իր հրաժարականի պահանջին

    🎥 Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

    Ֆլիկը գործի է դնում ծանր հրետանին. Բարսելոնայի հայտացուցակը և համալրումները Բետիսի դեմ խաղից առաջ

    Բարսելոնայի ֆուտբոլիստը դիտարկում է ակումբը լքելու տարբերակը

    🎥 ՀՊԼ. Սարդարապատը կամային հաղթանակ տարավ

    Ռեալը պահանջել է Լա Լիգայի նախագահի հրաժարականը՝ դիմելով ՈւԵՖԱ-ին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

        Պաշտոնական. Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF լիգայում հայտնի է

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Խոսքեր, որոնք կարող են թանկ նստել. ինչո՞ւ է Լա Լիգայի նախագահը հայտնվել պատժի սպառնալիքի տակ

            Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

            Լա Լիգայի նախագահը կոշտ պատասխանել է Ռեալի՝ իր հրաժարականի պահանջին

            🎥 Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

            Ֆլիկը գործի է դնում ծանր հրետանին. Բարսելոնայի հայտացուցակը և համալրումները Բետիսի դեմ խաղից առաջ

            Բարսելոնայի ֆուտբոլիստը դիտարկում է ակումբը լքելու տարբերակը

            🎥 ՀՊԼ. Սարդարապատը կամային հաղթանակ տարավ

            Ռեալը պահանջել է Լա Լիգայի նախագահի հրաժարականը՝ դիմելով ՈւԵՖԱ-ին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

                Պաշտոնական. Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF լիգայում հայտնի է

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր. 4 հետևություն ՉԼ 1/8 եզրափակիչ առաջին խաղերից հետո

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  07.03.24 / 19:02
                  0

                  Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին դիմակայություններն այլևս պատմություն են։ Առաջին մրցափուլից հետո դեռ կային հույսեր, որ փլեյ-օֆֆ փուլում հայտնված թիմերը կերկարաձգեն իրենց հեքիաթները ու կշարունակեն պայքարը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Սակայն նման բան տեղի չունեցավ։ «Լացիոն», «Կոպենհագենը», «Լայպցիգը» և «Ռեալ Սոսիեդադը» արժանի պայքար մղեցին «մեծերի» դեմ, բայց այսքանով նրանց ճամփորդությունը մեծ մրցաշարում ավարտեց։ Այնուամենայնիվ, եղան իրավիճակներ ու դրվագներ, որոնց առանձին անդրադառնալու անհրաժեշտություն կա։ Գնացինք։

                   

                  Քեյնը նորից փրկեց Տուխելի կարիերան

                  «Լացիոն», Հռոմի «Լացիոն»՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում…Նման միտքը ցանկացած պահի կարելի էր ընկալել որպես անհեթեթություն, սակայն ֆուտբոլում կողքի հանգամանքները, երբեմն, շատ կարևոր հարցեր են լուծում, ու խմբային փուլում բախտը «Լացիոյին» ժպտաց։ Լավ, փլեյ-օֆֆ փուլում հայտնվելը դեռ մի կերպ կարող ենք մարսել։ Բայց «Լացիո» — «Բավարիա»՝ 1-0՞։ «Լացիոն», որի կազմում խաղում է «150» տարեկան Չիրո Իմոբիլեն, «Միլանին» պետք չեկացած Լաեսիո Ռոմանիոլին, հազարից մեկ փայլող Լուիս Ալբերտոն և այլ՝ միջինից մի փոքր բարձր կարգով ֆուտբոլիստներ։ Ու «Բավարիան», որի ամեն ֆուտբոլիստի գնով կարելի է ապահովել աֆրիկյան որևէ երկրի պետական ծախսերը։ Հռոմում կրած պարտությունից հետո բավարացիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի գլխավերևում կուտակված ամպերից անդադար անձրև էր տեղում ու կդադարեր միայն պատասխան խաղում հաղթելու դեպքում։

                  Մյունխենում արդեն պարզ էր, որ «Լացիոն» խաղալու է բացառապես պաշտպանությունից՝ հույսը դնելով Իմոբիլեի վարպետության կամ մրցակցի սխալների վրա։ «Բավարիան» վատ չէր խաղում, սակայն երևում էր, որ կա անհասկանալի լարվածություն ինչպես խաղացողների, այնպես էլ նրանց ու մարզչի միջև։ Տուխելը երբեք էլ չի եղել պարզ ու բարի, ինչպես Կլոպն ու Պեպն են։ Տուխելն իր հետ բոլոր թիմեր բերել է տոքսիկ մթնոլորտ, տարաձայնություններ ֆուտբոլիստների հետ, անհանդուրժողականություն։ Օրինակ, Մատեյս դե Լիխտի համար ժամանակին «Բավարիան» մի պարկ փող էր վճարել, Նագելսմանի օրոք էլ խաղում էր։ Բայց եկավ Տուխելը, ու դե Լիխտը սկսեց «փայլեցնել» պահեստայինների նստարանը։ Նույն իրավիճակում էին նաև Լերոյ Սանեն ու Սերժ Գնաբրին։

                  Սենսացիան կարող էր կայանալ, եթե «Լացիոն» դիմանար գոնե մինչև առաջին կեսի ավարտը։ 35 րոպե «Բավարիան» ճնշում ու ճնշում էր, սակայն դրանք չէին պարունակում իրենց մեջ որևէ լուրջ սպառնալիք։ «Լացիոն», որն Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ (!!!) տեղում է, շնչակտուր դեսուդեն էր նետվում, բայց լեզուն դուրս գցած դիմանում էր։ Բայց կարգն իրենն ասաց։ 38-րդ րոպեին Հարի Քեյնը բացեց հաշիվը։ Նման դեպքերում «Բավարիան» դուպլետով է կրակում և առաջին կեսի վերջին վայրկյաններին Մյուլլերը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ խփելով իր առաջին գոլը ՉԼ-ում 2022 թվականից ի վեր։ 

                  Երկրորդ կեսում ամեն ինչ արդեն կրում էր պայմանական բնույթ։ Որևէ մեկը, նույնիսկ «Լացիոյի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները չէին հավատում, որ նման խնդիրներ ունեցող, բայց սեփական հարկի տակ խաղացող «Բավարիային» 2 գնդակ խփելը հնարավոր է։ Այո, 1 գնդակը խաղը կտեղափոխեր լրացուցիչ ժամանակ, սակայն «Բավարիան» արծվի «արյան» հոտն ու համը զգացել էր ու շտապեց վերջ դնել «խեղճ կենդանու» չարչարանքներին. 66-րդ րոպեին Հարի Քեյնը դուբլեց ու սահմանեց խաղի վերջնական հաշիվը՝ 3-0։ «Բավարիան» քառորդ եզրափակիչում է, բայց ցանկացած ուժեղ թիմ («Ռեալ», «Սիթի», «Ինտեր») այս թիմին կանցնի շատ հեշտ ու հանգիստ, նույնիսկ հորանջելով։

                   

                  Հանս Քրիստիան Անդերսենը նրանց մասին հեքիաթ կգրեր

                  Բրավո՛, «Կոպենհագեն»։ Դանիական ակումբը, որը հասավ ՉԼ խմբային փուլ՝ որակավորման խաղում մեծագույն դժվարությամբ հաղթահարելով նորվեգական «Ռակովի» արգելքը, հայտնվեց մի քառյակում, որտեղից ողջ դուրս գալը տեսականորեն անհնար էր։ Համեստագույն բյուջեով թիմի մրցակիցներն էին «Բավարիան», «Ման. Յունայթեդը» և «Գալաթասարայը»։ Առաջին երկուսի ֆինանսական կարողությունների մասին խոսելն ավելորդ է, երևի։ «Գալաթասարայն» էլ միշտ է եղել ակումբ, որը կարողացել է ներգրավել եվրոպական ֆուտբոլում աղմուկ հանած որոշ աստղերի՝ Մաուրո Իկարդի, Հակիմ Զիեշ և այլք։ Առաջին շրջանից հետո «Կոպենհագենն» ուներ 1 միավոր ընդամենը, ու որևէ մեկը չէր էլ կարող համարձակվել հայտարարել, որ դանիական թիմը կարող է դուրս գալ խմբից։ Բայց նախ թիմը թրիլլերային մրցավեճում հաղթեց «Յունայթեդին», հետո 0-ներ գլորեց «Բավարիայի» հետ, իսկ վճռորոշ խաղում ուժեղ գտնվեց թուրքական ակումբից ու երկրորդ տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

                  Այ, այստեղ արդեն հեքիաթն ավարտվեց։ Դիմակայության երկու խաղերում էլ «Կոպենհագենը» մեկական գոլ խփեց «Սիթիի» դարպասը, սակայն սեփական դարպասն ընդունեց 6 գնդակ։ Այս ամենն արտացոլում է «քաղաքաբնակների» ներուժը։ Շատ մասնագետների կարծիքով այսօրվա «Սիթին» ոչ միայն չի թուլացել նախորդ տարվա համեմատությամբ, այլ ավելի է ուժեղացել ու այս տարվա ՉԼ հաղթողի գլխավոր ֆավորիտն է։ Գվարդիոլայի թիմում հատկապես փայլում է Խուլիան Ալվարեսը. աշխարհի չեմպիոնն արդեն ունի 5+2 գոլ/ասիստ հանրագումարով։ Ու դա այն դեպքում, որ արգենտինացի հարձակվողը Գվարդիոլայի երկրորդ ընտրությունն է առջևի գծում (Հալանդի առկայության դեպքում ոչ մի օրգանիզմ չի կարող հավակնել առաջին ջութակի դերին)։ Ալվարեսը երկու անգամ է ընդամենը դուրս եկել մեկնարկային կազմում։ Դե հիմա պատկերացրեք, որ վնասվածքից ապաքինվեն Գրիլիշը ու Դոկյուն, լիարժեք մարզավիճակ հավաքի դե Բրույնեն…չէ լավ, մի պատկերացրեք՝ վտանգավոր է առողջության համար։

                   

                  «Պապա Կառլոն» նորից գործի մեջ է

                  Մադրիդի «Ռեալը» նորից մեծապես կախված է մի ֆուտբոլիստի խաղից։ Դրանում մենք համոզվեցինք, երբ մրցաշրջանի առաջին հատվածում լավ մարզավիճակ հավաքած Ջուդ Բելինգհեմը վնասվածք ստացավ ու տևական ժամանակով դուրս մնաց շարքից։ Նրան փոխարինած Բրահիմ Դիասը ևս վատը չէր, սակայն Ջուդը լրիվ այլ մակարդակ է։ Հենց նրա համար «Ռեալը» փոխեց իր լեգենդար սխեման, ձևավորվեց 4-3-1-2 մարտավարությունը, սակայն անգլիացու վնասվածքը խառնեց Անչելոտիի բոլոր պլանները։

                  Այո, այս ժամանակահատվածում «Ռեալը» էլի հաղթում էր, էլի ուժեղ էր բոլորից, սակայն դա այն հաղթանակները չէին, որոնք գրանցվում էին մրցաշրջանի սկզբնամասում։ 3 միավորները հիմնականում ձեռք են բերվում զուտ կարգի հաշվին, ֆուտբոլիստների մակարդակի շնորհիվ, ինչպես և հաղթում էր «Ռեալը» նախկինում։ Չենք մոռանում նաև, որ Մադրիդում սկսվել է մեծ «պերեստրոյկա»՝ Կրոսը ոչ միշտ է խաղում հիմնական կազմում, Մոդրիչը հեռանում է…Մի խոսքով կառուցվում է լրիվ նոր «Ռեալ», որի առջևի գիծը մղձավանջ է լինելու հաջորդ մրցաշրջանում բոլորի համար անխտիր՝ Բելինգհեմ-Վինիսիուս-Մբապե։ Ինչպես հայտնի գովազդում էր ասվում՝ «Դուք չե՞ք վախենում, ուրեմն նրանք կգան Ձեզ հյուր»։

                  «Լայպցիգը» նախկինի պես ցուցադրում էր համարձակ ու գեղեցիկ ֆուտբոլ, սակայն նման «Ռեալի» դեմ դա բավական չէ։ Չօգնեցին ոչ Շեշկոյի արագությունը, ոչ Սիմոնսի տեխնիկան, ոչ էլ Օպենդայի հրթիռային արագությունը։ «Ցլերը» խաղում էին դաշտի ամբողջ լայնությամբ, ստիպում էին «Պապա Կառլոյի» «ծերուկներին» մի լավ վազել։ Խաղի ընթացքում էլ գրանցվեց դրվագ, որի ելքը, մեծ հաշվով, ազդեց խաղի վրա։ Երկրորդ կեսում, երբ դեռ հաշիվը բացված չէր, «Ռեալը» կարող էր մնալ 10 հոգով։ Դաշտի կենտրոնում Վինին հրմշտոցի մասնակից դարձավ մրցակցի ավագ Վիլի Օրբանի հետ, դրվագը ավարտվեց բրազիլացու ոչ սպորտային պահվածքով. նա ձեռքերով հրեց մրցակցին կոկորդի հատվածում։

                  Իտալացի մրցավար Դավիդե Մասսան պատժեց նրան ընդամենը դեղին քարտով, թեպետ բազմաթիվ մրցավարներ, այդ թվում հայ երկրպագուների համար տխրահռչակ Իտուրալդե Գոնսալեսը (այն մրցավարը, որը Բերեզովսկուն կարմիր քարտ էր ցույց տվել), ասում է, որ Վինին պետք է հեռացվեր դաշտից։

                  «Նա կարող էր դաշտից հեռացվել։ Նախ նա կոպիտ խախտում էր թույլ տվել, իսկ վայրկյաններ անց հրել էր մրցակցի կոկորդին, ոչ թե կրծքին: Եթե ​​նա դեղին է ստանում խախտման համար, իսկ մյուսը` հրելու համար, դա երկու քարտ է: Նրան կարող էին հեռացնել: Մրցավարն օգնեց, գերմանական թիմը պետք է ունենար քանակական առավելություն», — ասել է Գոնսալեսը։

                  Այնուամենայնիվ, ոչ բոլորն են այդպես կարծում։ Օրինակ, նախկին մրցավար և Marca թերթի մրցավարական փորձագետ Պավել Ֆերնանդեսը պաշտպանել է մրցավարի որոշումը. «Օրբանի դրվագում նա կրակի հետ էր խաղում, բայց խախտման մեջ ագրեսիա չկար: Մասսան իրավացի էր, որ նրան միայն դեղին քարտ ցույց տվեց»։

                   

                  Մեռնող կարապի վերջին մենապարը Փարիզում

                  Վերջին շրջանում ֆրանսիական ՊՍԺ-ի շուրջ զարգացող իրադարձությունները չեն իջնում ԶԼՄ-ների գլխագրերից։ Թիմի առաջատար Կիլիան Մբապեն այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակում։ Դրանով պայմանավորված, ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր վերջին խաղերում Մբապեին կամ թողնում է պահեստայինների նստարանին, կամ էլ ժամանակից շուտ փոխարինում է։ Վերջերս նման դեպք տեղի էր ունեցել Ֆրանսիայի առաջնության «Մոնակոյի» հետ խաղում. ընդմիջումից հետո Մբապեն դաշտ դուրս չեկավ ու իր նախկին թիմի դեմ հանդիպմանը երկրորդ կեսում հետևում էր արդեն տրիբունայից։ Նման որոշումը Լուիս Էնրիկեն շատ պարզ բացատրեց.

                  «Ինչո՞ւ փոխարինեցի Մբապեին։ Դա իմ որոշումն էր։ Կապվա՞ծ էր այդ փոփոխությունը նրա՝ թիմից հեռանալու հետ։ Այո, իհարկե։ Մենք պետք է մի օր սովորենք խաղալ առանց նրա։ Այսպես, խաղից խաղ առանց նրա ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնելով, մենք ավելի շուտ կհարմարվենք նոր իրողություններին», — ասել է Էնրիկեն։

                  Այս պատմությունը սկսվում է «Լիլի» հետ խաղից, որի ընթացքում Մբապեն առհասարակ դաշտ դուրս չեկավ, իսկ ՊՍԺ-ն հաղթեց 3-1 հաշվով։ «Նանտի» հետ նա խաղաց ընդամենը 29 րոպե, «Ռենի» ու «Մոնակոյի» դեմ ևս լրիվ հանդիպում չանցկացրեց։ Վերջին խաղերում փարիզցիները նույնիսկ չեն էլ հաղթել։ Գուցե, դրանով պայմանավորված, Էնրիկեն Մբապեին դուրս բերեց «Ռեալ Սոսիեդադի» հետ ՉԼ արտագնա խաղի մեկնարկային կազմում ու ավագի թևկապով։ Ֆրանսիացի հարձակվողը դաշտում տարբերություն ստեղծեց՝ դառնալով դուբլի հեղինակ։

                  Եթե անկեղծ՝ «Ռեալ Սոսիեդադը» մի փոքր հիասթափեցրեց իր երկրպագուներին, որոնց թիվը զգալիորեն ավելացել էր աշնանը կայացած խմբային փուլի ընթացքում։ Այն ժամանակ Իմանոլ Ալգուասիլի թիմը կարողացավ լրացուցիչ ցուցանիշներով թիկունքում թողնել «Ինտերին», որին երկու խաղում էլ լուրջ խնդիրներ է ստեղծել։ Բայց հիմա նայեք՝ ուր է «Ինտերը», և ուր է «Սոսիեդադը»։ Վստահաբար, իսպանական ակումբի համար «Բենֆիկայի» ու «Ինտերի» հետ նույն խմբից հաջորդ փուլ դուրս գալը մեծ հաջողություն է։ Սակայն այն ֆուտբոլը, որը մենք տեսել էինք բասկերի մատուցմամբ խմբային փուլում, նույնիսկ կիսով չափ չտեսանք բավական անցանելի ՊՍԺ-ի հետ դիմակայությունում։

                  Այսպիսով, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները սպասելիորեն դարձան «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալն» ու ՊՍԺ-ն՝ նրանք, որոնք պետք է և հայտնվեին այստեղ։ Հաջորդ թևում նախատեսված հանդիպումները նախատեսված են հաջորդ շաբաթ։  

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #բավարիա#հարի-քեյն#մանչեսթեր-սիթի#չեմպիոնների-լիգա#պեպ-գվարդիոլա#պսժ#ռեալ-մադրիդարսեն-զախարյանԿիլիան Մբապպե
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  📷 Վերադարձ, որը վերածվեց մղձավանջի․ Գվարդիոլայի արձագանքը Էթիհադում Մանչեսթեր Սիթիի՝ 0:3 հաշվով պարտությանը

                  15.10.26

                  Զախարյանի գոլն օգնեց Ռեալ Սոսյեդադին հաղթանակ տոնել

                  11.10.26
                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

                  Մեսսի՞, թե՞ Ռոնալդու, Բարսա՞, թե՞ Ռեալ. Եղիշե Մելիքյանի բլից-ընտրությունը

                  23.09.26

                  Ռեալ Սոսյեդադը հայտարարություն է տարածել Զախարյանի վերաբերյալ

                  08.09.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  01:50 / 17.10.26

                  Խոսքեր, որոնք կարող են թանկ նստել. ինչո՞ւ է Լա Լիգայի նախագահը հայտնվել պատժի սպառնալիքի տակ

                  00:48 / 17.10.26

                  Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

                  00:08 / 17.10.26

                  Լա Լիգայի նախագահը կոշտ պատասխանել է Ռեալի՝ իր հրաժարականի պահանջին

                  23:40 / 16.10.26

                  Տիգրան Կարապետյանը՝ ծանրամարտի Մ-23 Եվրոպայի փոխչեմպիոն

                  23:00 / 16.10.26

                  🎥 Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

                  22:45 / 16.10.26

                  Ֆլիկը գործի է դնում ծանր հրետանին. Բարսելոնայի հայտացուցակը և համալրումները Բետիսի դեմ խաղից առաջ

                  22:22 / 16.10.26

                  Բարսելոնայի ֆուտբոլիստը դիտարկում է ակումբը լքելու տարբերակը

                  21:48 / 16.10.26

                  🎥 ՀՊԼ. Սարդարապատը կամային հաղթանակ տարավ

                  21:05 / 16.10.26

                  Ռեալը պահանջել է Լա Լիգայի նախագահի հրաժարականը՝ դիմելով ՈւԵՖԱ-ին

                  20:35 / 16.10.26

                  Էլ Կլասիկոն՝ առանց Վինիսիուսի՞․ Ռեալի բողոքարկումը մերժվել է, ակումբը դիմում է ծայրահեղ քայլի

                  20:03 / 16.10.26

                  🎥 ՀՊԼ. Ալաշկերտը տնային խաղում խոշոր հաշվով հաղթեց Սյունիքին

                  19:04 / 16.10.26

                  Ռոնալդուն աստիճանաբար ջնջում է մեր հիշողությունից այն բոլոր լավ բաները, որ պարգևել է մեզ. Ժեզուշի փաստաբան

                  18:18 / 16.10.26

                  Նրա հեռանալը լավագույն որոշումը կլինի Ռեալի համար. Դեսայի

                  17:12 / 16.10.26

                  Երբեք չեմ տեսել նրա նման հարձակվողի. Կրիշտիանուն ընդամենը նրա կեսն է. Կասանո

                  16:18 / 16.10.26

                  Կոռուպցիոն սկանդալ. Կիլիան Մբապեն և նրա մայրը հարցաքննվել են

                  15:17 / 16.10.26

                  Տարաձայնություններ Բարսելոնայում․ Դեկուն և Ֆլիկը չեն կարողանում համաձայնության գալ նոր տրանսֆերի հարցում

                  14:16 / 16.10.26

                  Վերջնագիր Պերեսից. Մոուրինյուն կարող է հեռացվել Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնից

                  13:15 / 16.10.26

                  Այսօր ես ոչ թե 11 լավ ֆուտբոլիստ տեսա, այլ իսկական թիմ. Ադրիան Սիեմենեցը` Արարատ-Արմենիայի նկատմամբ հաղթանակից հետո

                  12:13 / 16.10.26

                  Դա մեզ վրա շատ թանկ նստեց. Տուլիպան` Յագելոնիայից կրած պարտության պատճառների մասին

                  11:11 / 16.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.