«Բավարիան» Բունդեսլիգայի 26-րդ տուրի խաղում առավելության հասավ «Յունիոնի» նկատմամբ ՝ 0-2 հաշվով:
Այսպիսով, դա մյունխենյան թիմի համար Գերմանիայի առաջնության 16-րդ հանդիպումն էր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ: Այս հանդիպումներում «Բավարիան» խփել է 50 գոլ: Սա ռեկորդ է Բունդեսլիգայի պատմության մեջ: Ոչ մի մարզչի գլխավորությամբ որևէ թիմ այդքան արագ չի հասել նման ցուցանիշի:
50 — Hansi Flick has now seen 50 goals of his team in just 16 games, thus setting a new all-time #Bundesliga record for reaching this milestone. Attack. @FCBayernEN #FCUFCB pic.twitter.com/oja3EO4uM4
— OptaFranz (@OptaFranz) May 17, 2020
Հիշեցնենք, որ վերջերս Մյունխենի «Բավարիան» հայտարարել է Հանս Դիտեր-Ֆլիկի հետ մշտական պայմանագիր կնքելու մասին։ Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ֆլիկի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2023 թվականը։ Նիկո Կովաչի հեռացումից հետո Ֆլիկը կատարում էր «Բավարիայի» գլխավոր մարզչի պարտականությունները։