Բունդեսլիգայի վերսկսված առաջնության 26-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Յունիոն Բեռլինին»:
19-րդ րոպեին Գնաբրիի փոխանցումից հետո Մյուլլերը գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR համակարգը չեղարկեց գոլը: 39-րդ րոպեին Նևեն Սուբոտիչը խախտեց խաղի կանոններն ու մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը հստակորեն իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին: 80-րդ րոպեին Բենժամեն Պավարը երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասն ու դրեց խաղի վերջակետը՝ 2:0:
Այսպիսով, 26-րդ տուրից հետո վաստակած 58 միավորով միանձնյա առաջատարը «Բավարիան» է, իսկ «Յունիոն Բեռլինը» 30 միավորով 12-րդ տեղում է: