Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»: Հյուրերի կազմում հաշիվը բացեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Այս գոլը Լեհաստանի հավաքականի հարձակվողի համար 40-րդն էր ընթացիկ մրցաշրջանում, 26-ը Բունդեսլիգայում, 3-ը ՝ Գերմանիայի գավաթում, 11-ը ՝ Չեմպիոնների լիգայում:
31-ամյա ֆուտբոլիստը 5-րդ անընդմեջ մրցաշրջանում խփում է առնվազն 40 գոլ: