«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Սուոնսիի» պաշտպան Ջո Ռոդոնին:
Goal-ը հայտնում է, որ ակումբի լեգենդ, և այժմ Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը խորհուրդ է տվել «Մանչեսթեր Յունայթեդին» գնել Ռոդոնին, ով իր դեբյուտն է նշել ազգային հավաքականում Գիգզի գլխավորությամբ:
22-ամյա վալիացի պաշտպանը 21 հանդիպում է անցկացրել այս մրցաշրջանում Չեմպիոնշիփի շրջանակներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է հետաքրքրվել «Վալյադոլիդի» պաշտպան Մոհամեդ Սալիսուի ծառայություններով։