«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է հետաքրքրվել «Վալյադոլիդի» պաշտպան Մոհամեդ Սալիսուի ծառայություններով, գրում է The Sun-ը:
Տրանսֆերի կապակցությամբ բրիտանացիներն արդեն կապ են հաստատել իսպանական ակումբի հետ: «Կարմիր սատանաները» 21-ամյա խաղացողին դիտարկում են որպես փոխարինող Վիկտոր Լինդելոֆին, ով կարող է լքել ակումբը այս ամառ: Այս մրցաշրջանում Սալիսուն 27 հանդիպում է անցկացրել Լա Լիգայում՝ իր հաշվին գրանցելով 1 գոլ և 1 գոլային փոխանցում:
Գանացի պաշտպանը «Վալյադոլիդի» սան է և այս մրցաշրջանը նրա համար դեբյուտային էր Լա Լիգայում։ Մինչ այդ նա հանդես էր եկել միայ ակումբի երկրորդ թիմի կազմում՝ Սեգունդա Բ-ում։