Իտալական Ա Սերիայի 2026/27 մրցաշրջանի 5-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» «Ալյանց» մարզադաշտում հյուրընկալել էր «Ատալանտային»։ Լուկա Ցուֆերլիի սուլիչի ներքո անցած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի վստահ հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց թուրինցիների կիսապաշտպան Շիկու Կոնսեյսաուն։ Երկրորդ խաղակեսում՝ 77-րդ րոպեին, պաշտպան Բրեմերը կրկնապատկեց հաշիվն ու դրեց հանդիպման վերջակետը։
Այս հաղթանակից հետո Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը վաստակեց 10 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական: «Ատալանտան» 6 միավորով 11-րդ տեղում է:
Առաջնության հաջորդ տուրում «Յուվենտուսը» հոկտեմբերի 11-ին կմրցի «Կալյարիի» հետ, իսկ «Ատալանտան» հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի «Վենեցիայի» հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































