Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի I խմբի երկրորդ խաղում, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլեթ» մարզադաշտում, Նորվեգիայի հավաքականը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իրաքի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց նորվեգացիների հարձակվող Էրլինգ Հալանդը։ 39-րդ րոպեին Այմեն Հուսեյնը հավասարեցրեց հաշիվը, սակայն առաջին խաղակեսի ավարտին՝ 43-րդ րոպեին, Հալանդը դուբլ ձևակերպեց ու կրկին առաջ մղեց իր թիմին։ Երկրորդ խաղակեսում նորվեգացիներն ամրապնդեցին իրենց առավելությունը. 76-րդ րոպեին Մարտին Էդեգորի փոխանցումից հետո Լեո Էստիգորը հաշիվը դարձրեց 3-1։ Խաղի վերջակետը դրվեց հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին (90+6′), երբ Իրաքի կազմում գոլի հեղինակ դարձած Այմեն Հուսեյնը գրավեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։
Հաջորդ տուրում Նորվեգիայի հավաքականը հունիսի 23-ին կմրցի Սենեգալի, իսկ Իրաքը նույն օրը ուժերը կչափի Ֆրանսիայի ընտրանու հետ։
Հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
ԱԱ-2026-ի I խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































