Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի B խմբի մեկնարկային խաղում Կանադայի Տորոնտո քաղաքի «Բի-Էմ-Օ Ֆիլդ» մարզադաշտում մրցաշարը ընդունող երկրներից մեկը՝ Կանադայի հավաքականը, տանը ոչ-ոքի խաղաց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հետ (1-1)։
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց բոսնիացիների հարձակվող Յովո Լուկիչը։ Կանադայի հավաքականին հաջողվեց փրկվել պարտությունից երկրորդ խաղակեսի վերջնամասում. 78-րդ րոպեին Պրոմիս Դևիդի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց փոխարինման դուրս եկած Կայլ Լարինը։
Հաջորդ տուրում Բոսնիայի և Հերցեգովինան կմրցի Շվեյցարիայի հետ, իսկ Կանադան՝ Կատարի ընտրանու հետ։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 18-ին և 19-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱԱ-2026-ի B խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․























































