Ազգերի լիգայի խաղարկության B4 խմբի երկրորդ տուրում Շվեդիայի հավաքականը սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ Լեհաստանի ընտրանուն:
Հանդիպման հաշիվը արագորեն՝ արդեն 8-րդ րոպեին, բացեց շվեդների ֆուտբոլիստ Բենյամին Նիգրենը՝ առաջ մղելով տանտերերին: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, լեհերին հաջողվեց վերականգնել հավասարությունը Սեբաստիան Շիմանսկիի խփած գոլի շնորհիվ: Սակայն երկրորդ խաղակեսում դաշտի տերերն իրենց առավելությունը վերածեցին գոլերի. 64-րդ րոպեին Յասին Այարին կրկին առաջ մղեց Շվեդիային, իսկ 72-րդ րոպեին Վիկտոր Յոկերեսը խփեց լեհերի դարպասը երրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Ռումինիայի հավաքականը տանը գոլառատ պայքարում 2-4 հաշվով զիջեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ազգերի լիգայի B4 խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































