«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Պաբլո Օսվալդոն TNT Sports-ին տված հարցազրույցում բավականին դրական է արտահայտվել արգենտինացի ֆուտբոլիստ Ֆեռնանդո Գագոյի հասցեին, ով ներկայումս հանդես է գալիս «Վելես Սարսֆիլդում»:
«Գագոն անհավատալի խաղացող է: Նա ինձ միշտ անհավատալի փոխանցումներ էր տալիս, երբ միասին էինք խաղում «Ռոմայում»: Կան այդպիսի կենտրոնական կիսապաշտպաններ, ովքեր խաղում են հարձակվողների կողքին, նրանք հաճախ ռիսկի են դիմում, նա այդպիսիներից մեկն էր:
Նա միշտ փորձում էր կատարյալ փոխանցում կատարել: Սկզբում ոչ բոլորն էին ստացվում նրա մոտ, բայց երբ նա ընտելացավ դրան, նա փոխանցում էր գնդակը, կարծես ձեռքով նետեր այն: Մեսսին միշտ ցանկացել է խաղալ Գագոյի հետ»,- ասել է Օսվալդոն:

Ըստ Cadena SER-ի՝ Մեսսին նախընտրում է, որպեսզի կատալոնական գրանդը վերադարձնի Նեյմարին, ով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում: Աղբյուրը պնդում է, որ Մեսսին դեմ չէ նաև իր հայրենակից, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերին, սակայն նախապատվությունը տալիս է Նեյմարի վերադարձին: