«Արսենալի» կիսապաշտպան Բակայո Սակա կարող է կարիերան շարունակել Գերմանիայում: Այդ մասին հայտնում է Mirror-ը։
18-ամյա անգլիացու ծառայություննեով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»: «Մեղուները» դիտարկում են ֆուտբոլիստին որպես հնարավոր փոխարինող Ջեյդոն Սանչոյին, ով մոտ է ակումբը լքելուն:
Իր հերթին The Sun-ը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը: Նախկինում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Սանչոն պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե հաջորդ մրցաշրջանում ակումբը դորս գա Չեմպիոնների լիգա։
«Զինագործները» ստիպված կլինեն վաճառել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հաղորդվում է, որ համաճարակի պատճառով ծանր ֆինանսական իրավիճակը, ինչպես նաև Օբամեյանգի հրաժարումը պայմանագիրը երկարաձգելու պատճառով, կարող է ստիպել «Արսենալին» բաժանվել իր առաջատարներից մեկի հետ:




























































