Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Գոլառատ և դիտարժան խաղում դորտմունդյան ակումբը հաղթանակ տարավ 3։2 հաշվով։
Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Սերու Գիրասին, Նիկո Շլոտերբեկը և Սամուելե Ինասիոն։ Հյուրերի կազմից աչքի ընկան Ջան Ուզունն ու Յոնատան Բուրկարդտը։
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 70 միավոր և 2025/26 մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ վերջնականապես ապահովեց 2-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: Երրորդ տեղում ընթացող «Լայպցիգն» ունի 62 միավոր և մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Ինչ վերաբերում է «Այնտրախտին», ապա թիմը վաստակած 43 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ




























































