Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչը և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։
Ըստ հաշվարկների՝ 1/8 եզրափակիչի պատասխան խաղերից հետո Լոնդոնի «Արսենալը» էլ ավելի է ամրապնդել դիրքերը և շարունակում է պահպանել մրցաշարում հաղթելու ամենամեծ շանսերը։ «Զինագործների» հաղթանակի հավանականությունը կազմում է 29,73 տոկոս:
Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, որի շանսերը մի փոքր նվազել են և այժմ ունի հաղթանակի հասնելու 18,33 տոկոս հավանականություն։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան»՝ 15,66 տոկոս հավանականությամբ։
Հավակնորդների ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը.
- «Արսենալ»՝ 29,73 տոկոս
- «Բավարիա»՝ 18,33 տոկոս
- «Բարսելոնա»՝ 15,66 տոկոս
- ՊՍԺ՝ 11,87 տոկոս
- «Ռեալ Մադրիդ»՝ 9,85 տոկոս
- «Լիվերպուլ»՝ 7,12 տոկոս
- «Ատլետիկո»՝ 4,41 տոկոս
- «Սպորտինգ»՝ 3,03 տոկոս
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 7-ին և 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 14-ին և 15-ին։


























































