The Sun-ը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը:
Հաղորդվում է, որ այժմ «կարմիր սատանաները» գերմանական ակումբին առաջարկ կներկայացնեն ֆուտբոլիստի տեղափոխության համար: Սպասվում է, որ դա կլինի ընդհանրապես ռեկորդային տրանսֆեր Պրեմիեր լիգայի պատմության մեջ:
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Սանչոն պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե հաջորդ մրցաշրջանում ակումբը դորս գա Չեմպիոնների լիգա։