Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասապահ Կաուա Սանթոսը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ֆրանկֆուրտյան ակումբն իր հերթին պատրաստ է բաժանվել 22-ամյա դարպասապահից, եթե նրա տրանսֆերի համար առաջարկեն մոտ 60 մլն եվրո։
Բրազիլացի ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն «Այնտրախտի» հետ ավարտվում է 2030 թվականի ամռանը։




























































