«Արսենալը» մտադիր է համալրել իր կազմը ՊՍԺ-ի պաշտպան Լեյվին Կուրզավայով: «Զինագործների» ղեկավարներն արդեն իսկ առաջարկել են խաղացողին տեղափոխվել իրենց ակումբ, հայտնում է իսպանական Sport հրատարակությունը: Նշվում է, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Նապոլին»:
Կուրզավայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում էայս մրցաշրջանի ավարտին: Սպասվում է, որ խաղացողը կլքի փարիզյան ակումբը ՝ որպես ազատ գործակալ:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ «Արսենալը» ցանկանում է իր կազմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդին։