Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփակնա հարկի տակ հյուրընկալել էր «Արսենալին»։
Հավասար մրցապայքարում անցած խաղում դապրասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։ Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Այս արդյունքը ձեռնտու չէր թիմերից և ոչ մեկին։ Վաստակած 1 միավորի շնորհիվ «Արսենալը» վաստակեց 65, «Մանչեսթեր Սիթին»՝ 64 միավոր։ Միկել Արտետայի թիմը շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում և մեկ միավորով գերազանցում է Գվարդիոլայի «Սիթիին»։
Միանձնյա առաջատարը շարունակում է մնալ «Լիվերպուլը»՝ վաստակած 67 միավորով։