Շվեդիայի հավաքականի և «Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր մասին.
«Ես մեծամիտ չեմ, ուղղակի վստահ եմ իմ ուժերին:
Վստահ եմ, որ ցանկացած մարզաձևում չեմպիոն կդառնայի։
Բասկետբոլում ես հեշտությամբ կարող էի դառնալ լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը»,- մեջբերում է Իբրահիմովիչին ինսայդեր Նիկոլո Սկիրան: