«Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավիի շրջապատում գտնվողները վրդովված են կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի խոսքերից, որ կապտանռնագույնները նախորդ մրցաշրջանում տուժել են ֆիզիկական վատ մարզավիճակից։ Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող AS Խավի Միգելը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Չավին ու նրա մարզչական շտաբը զարմացել ու վրդովվել են Լապորտայի հայտարարություններից։ Նրանք կարծում են, որ ֆիզպատրաստվածության մարզիչ Իվան Տորեսի աշխատանքն արվել է առավելագույնս, և որ ֆիզիկապես թիմը չի կարող ավելի լավանալ, քան հիմա է, ինչի մասին է վկայում այն փաստը, որ «Բարսելոնան» առաջատար է Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում 60-րդ րոպեից հետո խփած գոլերի քանակով։
Հաղորդվում է, որ ի պատասխան «Բարսելոնայի» նախագահի այն խոսքերին, որ Հանս-Դիտեր Ֆլիկը ֆիզիկապես կբարելավի թիմը, Չավիի շրջապատը պատասխանել է. «Ֆիզիկական մարզավիճակը կտեսնենք հունվարին»։
























































