«Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն խոսել է «Ռեալի» խաղացող դառնալու մասին։ Նրա տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է երեկ՝ հունիսի 3-ին։
«Ես թեթություն եմ զգում: Ես գալիս եմ «Ռեալ» լիակատար հանգստության զգացումով։ Սա աշխարհի ամենամեծ ակումբն է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Նա վստահեց ինձ առաջին օրվանից»,- Մբապեի խոսքը մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մբապեն պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսները։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցման կետ։
























































