Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն արձագանքել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխությանը։
Երեկ՝ հունիսի 3-ին, Արքայական ակումբը պաշտոնապես հայտարարեց 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
«Չգիտեմ՝ մենք շահեցինք Չեմպիոնների լիգան շաբա՞թ օրը, թե՞այսօր՝ պայմանագիր կնքելով Մբապեի հետ։ Բարի գալուստ աշխարհի լավագույն ակումբ՝ Կիլիան։ Երբեք ուշ չէ երջանկությունը գտնելու համար: Ճանապարհորդությունը դեպի 16-րդ գավաթ սկսվում է քեզ հետ»,- գրել է Կասիլյասը իր սոցիալական ցանցերում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Մբապեն նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը ֆրանսիացի հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 180 մլն եվրո։
























































