Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։
«Ես փորձում եմ մի հիասքանչ ֆուտբոլիստի տեղափոխել «Ռեալ»։ Ամռանը ես փորձելու եմ անել դա։ Իմ և իմ հաճախորդների համար դա հպարտություն կլինի, քանի որ «Ռեալը» մեծագույն ակումբ է։
Ես լավ հարաբերություններ ունեմ «Ռեալի» հետ։ Ես շփվում եմ Խոսե Սանչեսի հետ («Ռեալի» սպորտային տնօրեն/խմբ․)։ Ինձ դուր է գալիս խոսել նրա հետ ֆուտբոլի մասին»,-Ռայոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ամենայն հավանականությամբ Ռայոլան խոսում է Պոլ Պոգբայի մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՅՈՒ-ն պատրաստ է ամռանը բաց թողնել Պոգբային։