«Աթլետիկոյի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիշը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» հետ սպասվող դիմակայության մասին:
«Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: Միգուցե «Լիվերպուլը» ամենաուժեղ թիմն է բոլոր մրցակիցների շրջանում, որոնք կարող էին մեզ ընկնել: Նրանք ոչ թե լավ, այլ՝ գերազանց մարզավիճակում են: Բացի այդ, «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է:
Մեզ համար դա շատ դժվար կլինի, ինչպես այս մրցաշարի ցանկացած այլ խաղում»,- մեջբերում է Ֆելիշին Mundodeportivo-ն։
Հիշեցնենք, որ Ֆելիշը վերականգնվում է վնասվածքից: «Աթլետիկոն» հույս ունի, որ նա պատրաստ լինի «Լիվերպուլի» դեմ խաղին: