Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում էր վարձավճարով ձեռք բերել «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշին: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը մերժել է կատալոնյան ակումբի առաջարկը:
Անհամաձայնության պատճառներից մեկը տրանսֆերային պատուհանի մոտալուտ փակումն է:
Ֆելիշը մադրիդյան թիմում է հանդես գալիս 2019 թվականից: