«Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը վերականգնվում է մկանային վնասվածքից հետո, հայտնում է AS-ը:
Ֆելիշը «Լեգանեսի» հետ խաղում է վնասվածք ստացել (0:0) ու չի մասնակցի «Ռեալի» հետ դերբիին, բայց դա չպետք է դժվարացնի իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի` «Լիվերպուլի» հետ խաղին, որը կկայանա փետրվարի 18-ին: Բայց պորտուգալացու վնասվածքի կրկնության դեպքում, նա կարող է բաց թողնել Եվրոպայի գործող չեմպիոնների հետ խաղը:
«Ռեալ»-«Աթլետիկո» հանդիպումը կկայանա շաբաթ` փետրվարի 1-ին: Հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Ֆելիշն «Աթլետիկո» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Բենֆիկայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 126 մլն եվրո: Հարձակվողը դարձել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Ընթացիկ մրցաշրջանում նա 17 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: