ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին խոսել է ակումբում իր առաջադրանքների մասին.
«Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Երջանիկ եմ այս հրաշալի քաղաքում գտնվելու կապակցությամբ: Սա հիանալի ակումբ է, պատմական ու ամբիցիոզ: Բոլորն այստեղ լավ են ինձ վերաբերում:
Դուք գիտեք, թե ինչ հիանալի ակումբ է ՊՍԺ-ն, ինչ ֆուտբոլիստներ կան այստեղ: Ես երջանիկ եմ, որ այս ակումբի մի մասն եմ:
Ցանկանում եմ ինչ-որ լավ բան անել այս ակումբի համար: Ցանկանում եմ բոլոր հնարավոր գավաթները նվաճել ու իմ անունը գրել ակումբի պատմության մեջ»,-ասել է Հակիմին: