«Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է բաժանվել թիմի աջ պաշտպան Աշրաֆ Հակիմիից։
The Telegraph-ը գրում է, որ «Արսենալը» հետաքրքրված է մարոկացի պաշտպանի ծառայություններով։ «Զինագործները» դիտարկում են Հակիմիին՝ որպես Էկտոր Բելերինին փոխարինող, ում անունը կապվում է մի շարք եվրոպական ակումբների հետ։
22-ամյա Հակիմին հիանալի ֆուտբոլ է ցուցադրում Իտալիայում այս տարի։ Նա 6 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում։