«Ինտերի» նորեկ Աշրաֆ Հակիմին բացատրել է, թե ինչու է ընտրել միլանյան թիմը։
«Ես ընտրել եմ «Ինտերը», քանի որ այն մեծագույն ակումբ է հիասքանչ մարզիչով։ Կարծում եմ՝ նա համապատասխանում է իմ խաղային ոճին։ Այնպես որ, ես պատրաստ եմ։
Կարծում եմ՝ մեզ հրաշալի աշխատանք է սպասվում միասին։ Կփորձենք հաղթել տիտղոսը։ Կոնտեն թոփ մարզիչ է։ Նա լցված է կիրքով, որը փոխանցում է ֆուտբոլիստներին ու երկրպագուներին։ Նա պահում է մեզ տոնուսի մեջ։ Կոնտեն մոտիվացնում է ինձ»
Կարծում եմ՝ կկարողանամ ադապտացվել (թիմի խաղային սխեմային՝ 3-5-2)։ Ես ունեմ նման պրակտիկա «Բորուսիայում» խաղալու ժամանակ։ Բայց համոզված եմ, որ ակումբն էլ կօգնի ինձ։
Իմ նպատակը թիմին օգնելն է։ Ուզում եմ, որ մենք հաղթենք Իտալիայի առաջնությունը, ինչը թիմին երկար ժամանակ է չի հաջողվել։ Ես նաև հույս ունեմ լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում»,-ասել է Հակիմին ակումբի Youtube-յան պաշտոնական ալիքին տված հարցազրույցում։