Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երրորդ՝ Wimbledon-ի մրցաշարի շրջանակում տղամարդկանց լավագույն ութնյակը հայտնի է:
Երեկ կայացել էին 1/8 եզրափակչի բոլոր դիմակայությունները՝ բացառությամբ Հյուրկաչ-Մեդվեդևի. մրցախաղը կիսատ էր մնացել անձրևի պատճառով: Թենիսիստներն այսօր պայքարը շարունակեցին 4-րդ սեթից և, ի վերջո, 5 սեթում Հյուրկաչը հաղթեց 2-6, 7-6, 3-6, 6-3, 6-3 հաշվով: Դանիիլը մրցակցի մատուցումներից խլեց 3-ը՝ սեփականներից զիջելով նույնքան մատուցում:
Կիսաեզրափակչի ուղեգրերից մեկը Հյուրկաչը կվիճարկի Ֆեդերերի հետ: Մրցախաղը տեղի կունենա վաղը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ռուաստանի ներկայացուցիչներից պայքարը լքել էր նաև Անդրեյ Ռուբլյովը, իսկ Խաչանովը 1/4 եզրափակչում է: