Հռոմում շարունակվում է թենիսի Մասթերս 1000 շարքի մրցաշարը: 1/8 եզրափակչի ուղեգրերից մեկն այսօր վիճարկեցին Ռուսաստանի ներկայացուցիչներ Ասլան Կարացևն ու Դանիիլ Մեդվեդևը:
1 ժամ 17 րոպեի ընթացքում Կարացևը հաղթեց 6-2, 6-4 հաշվով: Համաշխարհային դասակարգման երրորդ համարը զիջեց սեփական մատուցումներից 3-ը՝ չկարողանալով խլել և ոչ մի մատուցում:
Կարացևի անվան դիմաց գրանցվեց 1 էյս՝ մրցակցի 5-ի դիմաց: Քառորդ եզրափակչի ուղեգիրը Կարացևը կվիճարկի Օպելկայի հետ: