Փարզում շարունակվում է թենիսի Մեծ Սաղավարտի՝ Roland Garros մրցաշարը:
Հայտնի է քառորդ եզրափակչի երրորդ մասնակիցը: Ռուս Դանիիլ Մեդվեդևը 3 սեթում՝ 6-2, 6-1, 7-5 հաշվով պարտության մատնեց Չիլիի ներկայացուցիչ Քրիստիան Գարինին: Վերջինս միայն պայքար ծավալեց երրորդ սեթում:
Գարինը խլեց մրցակցի մատուցման միայն 1 գեյմ, իսկ սեփականներից զիջեց 6-ը:
Մեդվեդևի անվան դիմաց գրանցվեց 13 էյս, իսկ մրցակիցը էյսով աչքի չընկավ:
1/4 եզրափակչում Մեդվեդևը կմրցի Ցիցիպասի հետ: