Հայտնի են Տորոնտոյում ընթացող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակչի մասնակիցները:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում Ռայլի Օպելկան 3 սեթում՝ 6-7, 7-6, 6-4 հաշվով պարտության է մատնել Ստեֆանոս Ցիցիպասին: Օպելկան մրցակցի մատուցումներից խլել է մեկը՝ սեփականներից չզիջելով և ոչ մեկը:
Երկրորդ զույգում ռուս Դանիիլ Մեդվեդևը 2 սեթում՝ 6-2, 6-2 հաշվով առավելության է հասել Ջոն Իզների նկատմամբ: 56 րոպեի ընթացքում ամերիկացին սեփական մատուցումներից զիջել է 4-ը՝ մրցակցից չկարողանալով խլել ոչ մի գեյմ:
Այսպիսով, հաղթողի կոչումը կվիճարկեն Օպելկան ու Մեդվեդևը: