Էդգար Սևիկյանը «Լևանտեի» հիմնական կազմի հայտացուցակում է Իսպանիայի Պրեմիեր լիգայի եզրափակիչ փուլի՝ «Կադիսի» դեմ այսօր կայանալիք խաղում:
Էդգարն ընտրել է 44-րդ համարը՝ Արցախի 44-օրյա պատերազմի հերոսների պատվին, հայտնում է լրագրող Արարատ Մամբրեյանն իր տելեգրամյան ալիքում։
«Լևանտեն» 40 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը։ Սևիկյանն այս մրցաշրջանում մեկ հանդիպում է անցկացրել Վալենսիան ներկայացնող ակումբի կազմում։