Իսպանական Սեգունդայի 2026/27 թթ. մրցաշրջանի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Սեուտան» հյուրընկալվելիս 1-3 հաշվով զիջեց «Բուրգոսին»։
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեցին հյուրերը․ Կառլոս Էրնանդեսն առաջ մղեց «Սեուտային»։ Սակայն տանտերերը կարողացան բեկել հանդիպման ընթացքը։ 20-րդ րոպեին Ալբերտո Դադիեն հավասարեցրեց հաշիվը, երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Ջոն Կարրիկաբուրուն առաջ մղեց «Բուրգոսին», իսկ 82-րդ րոպեին Կառլոս Ռեդրուելո Նիմոն գրավեց սեփական դարպասը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը (3-1)։
Նշենք, որ «Սեուտայի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցեց և նոր թիմի կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը վարձակալական հիմունքներով հունգարական «Ֆերենցվարոշից» համալրել էր իսպանական ակումբի շարքերը: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտից դուրս եկավ 71-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Սեուտան» 5 հանդիպումից հետո դեռևս միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Սեգունդայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































