Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» և կարիերան կշարունակի նոր առաջնությունում։
Ինչպես հայտնում է հունգարական ակումբի նորությունները լուսաբանող GlobalFradi աղբյուրը, հայ ֆուտբոլիստը տեղափոխվում է իսրայելական «Հապոել Պետահ Տիկվա»։
Աղբյուրի համաձայն՝ ակումբների միջև գործարքն արդեն ամբողջությամբ ավարտված է։
Նշվում է, որ Սևիկյանի տրանսֆերի դիմաց իսրայելական ակումբը կվճարի մոտ 1 միլիոն եվրո։



























































