«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին օգնել է իր թիմին դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով «Ռոմային»։
Առաջին խաղում ուրուգվայցին դարձավ դուբլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ մանկունիացիները 6-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան։ Պատասխան խաղում, որը կայացել է երեկ Հռոմում, 34-ամյա հարձակվողը նորից երկու գոլ է խփել։ «Կարմիր սատանաներն» այս անգամ 2-3 հաշվով պարտություն են կրել, բայց դուրս են եկել եզրափակիչ։
Futball Ward-ը թվիթերի իր էջում հայտնում է, որ Կավանին դարձել է երրորդ ֆուտբոլիստը, որը կարողացել է չորս և ավելի գոլ խփել Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի երկու խաղերում։ Ավելի վաղ այս նվաճմանը հասել էին Ռադամել Ֆալկաոն (2011 թ․, «Պորտու») և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (2019թ․, «Արսենալ»)։
Եվրոպա լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Վիլյառեալի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 26-ին Գդանսկում։