«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին:
«Կարծում եմ, որ Ռյուդիգերը կխաղա պաշտպանիչ դիմակով: Նա շաբաթ օրը դիմակով էր, ուստի պետք է ընտելանա: Կովաչիչը, ցավոք, շատ հավանական է, որ չի կարողանա խաղալ»,-ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ Անտոնիո Ռյուդիգերը բաց է թողել «Չելսիի» վերջին խաղը «Ֆուլհեմի» դեմ: Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչի առաջին խաղում գերմանացին վնասել էր դեմքը:
«Չելսի»-«Ռեալ» խաղը կկայանա մայիսի 5-ին: Առաջին խաղում թիմերը փոխանակել են մեկական գնդակ: