Բրայթոնի «Զե Ամեքս» մարզադաշտում կայացել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի 34-րդ տուրի՝ «Բրայթոն»-«Լիդս Յունայթեդ» հանդիպումը։ Խաղն ավարտվել է տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
Խաղի արդեն 13-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Բրայթոնի» օգտին՝ Դենի Ուելբեքի նկատմամբ կոպիտ խաղի համար։ Այն անվրեպ է իրացրել Պասկալ Գրոսը։ Ուելբեքը հանդիպման 80-րդ րոպեին ձևակերպել է խաղի վերջնահաշիվը՝ գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։
Գրեմ Պոտերի սաները 34 խաղից հետո 37 միավոր են վաստակել ու բարձրացել են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։ «Լիդսը» 47 միավորով 9-րդ տեղում է։
Առաջին շրջանում «Բրայթոնը» դարձյալ հաղթել էր «Լիդսին»՝ 1-0 հաշվով։