«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Ռոմային» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում։ Հանդիպումը կայացել է երեկ՝ ապրիլի 29-ին, Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և ավարտվել է մանկունիացիների՝ 6-2 հաշվով հաղթանակով։
Gracenote Live-ը թվիթերում հայտնում է, որ մանկունիացիները դարձել են 57 տարվա մեջ առաջին թիմը, որը եվրագավաթների կիսաեզրափակչում կարողացել է 6 գոլ խփել։ Վերջին անգամ նման բան հաջողվել էր Մադրիդի «Ռեալին»՝ 1963/64 մրցաշրջանում։
Այն ժամանակ «սերուցքայինները» Չեմպիոնների Գավաթի կիսաեզրափակչում մրցում էին «Ցյուրիխի» հետ։